Friday, November 28, 2014

"HAPPY" ARMENIA: EACH DAY BECOMING MORE TOLERANT

Till 2003 homosexuality was not legal in Armenia.  There were some difficult times for LGBT people. Since 2003 a lot has been changed. Yes, homophobia is still pretty much around, but we all know and can see that it is NOT going to last forever. There were organizations established to protect LGBT rights. many activists were speaking up, and homosexuality was a  huge popular topic for all kinds of media. Most of the media was of course homophobic but there were some active websites and channels supporting equality and human rights.
A lot has been changed since the tragic case of the ''DIY  bar attack'' in Yerevan, which was the first open hate crime towards LGBT in Armenia. People started to speak up and protest against homophobia and Neo-Nazism. Newspapers were discussing this new and ''exciting'' type of information and promoting it (sometimes even in a negative way). A lot of groups of young activists were born and growing very quickly into something strong. 
Unfortunately these changes were only seen in Yerevan. Homophobia exicts and has a major influence in other cities and regions of Armenia. 
However people are starting to talk about this situation and each day it is becoming more relevant. It is very important to understand that protesting against homophobia and making it disappear is an important ''duty'' of our lives. Remember there are hundrents and thousands of people who are afraid of living openly, still being in a huge risk of getting dicriminated.
Being able to help somebody is a privilege we should appreciate.
Based on the major changes that were made, we can proudly say that some day, very soon LGBT people could be secure and safe enough to live a fully open and equal/happy life they deserve.
 

Thursday, November 27, 2014

ԴՊՐՈՑ: ՀՈՄՈՖՈԲԻԱՆ ԵՎ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԸ

Հայաստանում ապրում են բազմաթիվ նույնասեռականներ, որոնց թվում կան նաև դեռահասներ: Դեռահասներ, ովքեր ամեն օր հաճախում են դպրոց կամ այլ ուսումնական հաստատություններ և որտեղ նրանց ստացած ինֆորմացիան կարող է թողնել ինչպես դրական՝ այնպես էլ  բացասական ազդեցություն. հատկապես, երբ դասավանդողը հոմոֆոբական հայացքներ կրող մարդ է:

Հայկական կրթական համակարգը օրեցօր մոտենում է արևմտյան կրթական չափանիշներին, բայց նրանցից համարյա բոլորում մինչ օրս բացակայում է մի շատ կարևոր ենթամաս: Դա սեռական կյանքի և առողջության վերաբերյալ դասերն ու դասաժամերն են, որոնք միանշանակ նպաստում են դեռահասի հետագա սեռական և ֆիզիկական առողջ հասունացմանն ու զարգացմանը:
Ճիշտ ինֆորմացված լինելն անչափ կարևոր է հատկապես դեռահասության շրջանում:
Լինելով հոմոֆոբական հայացքների տեր դասավանդող անձ, հնարավոր է չափազանց սխալ ինֆորմացնել դեռահասին, ում մոտ հետագայում դրա հետևանքով կարող է անառողջ կարծիք ձևավորվել և զարգանալ՝ դառնալով հոմոֆոբական և անհանդուրժողական մտածելակերպ:
Դասախոսից լսելով հոմոֆոբական մեկնաբանություններ, դեռահասը կարող է այդ ամենն այլ կերպ ընկալել և սկսել ինքն իրեն դատապարտել: Լինում են դեպքեր, երբ դեռահասի մոտ առաջանում է դեպրեսիա, որը կարող է ունենալ շատ ծանր հետևանքներ՝ անգամ մինչև ինքնասպանություն: 
Այսպիսով դասախոսի կամ դասավանդողի անձնական և ոչ պրոֆեսիոնալ կարծիքի առկայությունը՝ դասավանդվող նյութի մեջ, ենթարկում է դեռահաս աշակերտներին կամ ուսանողներին մեծ ռիսկի:
Այդ պատճառով՝ կոչ անենք բոլոր ուսումնական հաստատություններին և իրենց աշխատող անձնակազմներին Չ'ՏԱՐԱԾԵ՛Լ ՀՈՄՈՖՈԲԻԱ իրենց դասերի և դասախոսությունների ընթացքում՝ մտածելով երիտասարդ սերնդի հետագա ճակատագրի մասին:
Փորձե՛նք տարածել այս հոդվածը համացանցով մեկ, օգնելով հայ երիտասարդությանը ունենալ բարենպաստ միջավայր և երկար ու անվտանգ ապագա:
Դեռահասների հանդեպ հանդուրժող լինելը մեր պարտականությունն է: Փորձե՛նք աջակցենք նրանց՝ չքննադատելով և լինելով ավելի հանդուրժող:

Tuesday, November 25, 2014

LGBT in Armenia: LIFE WITHOUT FEAR

As we all know, Armenia is a pretty homophobic country, although the armenian government claims to be very tolerant.
Tolerance is the one and most important thing Armenia needs right now. The people should feel safe and secure living there. Staying hidden is not an option. That is why we want to encourage people to help us spread the tolerance and equality through social media, using these 3 hashtags:

#noh8inyerevan   


#lgbtyerevan    


#tolerantarmenia

Tweeting, retweeting and sharing these tags will help people see and realize the importance of the change that Armenia needs right now. Think how many armenian teens will see this message and feel safe and hopeful that someday they would not have to hide and be afraid, and that they would be able to fully live their lives surrounded by mature, tolerant people in their own country.
The feeling of equality is very important for a person and living in a country, where people are equal can be a good way to the happiness, and better way to spread the love all over the world.

Monday, November 24, 2014

ԻՆՉՈ՞Ւ ԼԳԲՏ: ՀԱՅԵՐՆ ՈՒ ՆՈՒՅՆԱՍԵՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Շատ հայաստանցիներ չգիտեն, թե ինչպես անվանեն սեռական այլ կողմնորոշում ունեցող անձանց: Եվ ցավոք մինչ օրս՝ առօրյայում, համացանցում և նաև գրականության մեջ օգտագործում են դեռ սովետական ժամանակներից եկած,աղավաղված՝ հոմոֆոբ տերմիններ (օր. համասեռամոլ, արվամոլ և այլն): Պատահում են անգամ դեպքեր, երբ ինքը` ԼԳԲՏ անձը չգիտի իր իսկ սեռ. կողմնորոշման անվանումի հայերեն գրագետ տարբերակը: Իրականում այդ անվանումների արդի տարբերակները ավելին քան տրամաբանական են և միանշանակ ավելի մատչելի են գործածելու համար.
ԼԳԲՏ (Լեսբուհի Գեյ Բիսեքսուալ Տրանսսգենդեր) հապավումը ամենատարածված և գրագետ գործածվող ձևերից է: Հայերենում <<լեսբուհի>> և <<գեյ>> բառերի համախմբված տարբերակը կոչվում է <<նույնասեռական>>: Սակայն շատ հաճախ, մեդիայում և համացանցում նույնասեռական անվանելիս նկատի է ունեցվում ԼԳԲՏ անձ: 
Այսպիսով փորձենք լինել ավելի տեղեկացված և մի փոքր ուշադրություն դարձնենք մեր բառապաշարին, չէ՞ որ շատ անգամ` թեկուզ պատահաբար, կարող ենք վիրավորել դիմացինին` առանց նկատելու: Լինենք հավասար և փորձենք սիրել ու չքննադատել: Լինելով հանդուրժող` միայն օգնում ենք տարածել սերը:

Saturday, November 22, 2014

BEING GAY IS COMPLETELY NATURAL

As we all know homophobia is pretty popular in Armenia and as every  other bad thing this also has it's own consequences.
Unfortunately there is a constant bullying going in Armenia, which not only concerns adults but also teenagers in schools and college. Being bullied as a ''gay kid'' can be very devastating for a person (especially at his/her young age) and can become a reason for many emotional problems in the future.
 One of the most important goals of this blog is to reach to the LGBT people and help them realize that there is nothing wrong with them and that they are not alone. Helping LGBT teenagers is extremely important for us. So after you read this article, please share it in any possible way to spread  this message everywhere.
TEENAGERS: BEING GAY IS COMPLETELY NATURAL!
THERE IS NOTHING WRONG WITH YOU.  DON'T EVER BE ASHAMED OF WHO YOU ARE!
Every day you'll see new and helpful information for LGBT people on this blog. We want to be able to give as much  knowledge  as we can to provide the safety of LGBT people in Armenia and especially the safety of the young generation.
We ask everybody to share all the helpful info. with us so we can post it in here. 
You can send us everything that you think will be helpful for LGBT people to read, see, etc.

ՀՈՄՈՖՈԲԻԱ | ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՅՔԱՐԵԼ ՆՐԱ ԴԵՄ

Հոմոֆոբիայի հետ պայքարի ամենաարդյունավետ ձևերից է դիմացինին բացատրելն ու պարզաբանելը, թե ինչ է նույնասեռականությունը և ովքեր են մտնում ԼԳԲՏ անձանց շարքերի մեջ: Բայց շատ անգամ գիտելիքի կամ արգումենտների պակասի պատճառով շատերը թերանում են լիարժեք ներկայացնել իրականությունն ու պաշտպանել իրենց իրավունքները: 
 Ցավոք Հայաստանում հոմոֆոբների թիվը գերակշռում է և այս բլոգի ամենամեծ նպատակն է հոմոֆոբիան հասցնել զրոյի: 
 Հայաստանում հոմոֆոբների մեծամասնությունը նույնիսկ չի գիտակցում, թե ինչու է դեմ ԼԳԲՏ անձանց: Այն ուղակի ենթարկվում է այն բոլոր կարծրատիպներին, որոնք վաղուց ի վեր բացասական ազդեցությամբ իշխում են Հայաստանում: Նրանց պետք է շատ հստակ պարզաբանել, որ 
*նույնասեռականությունը անբարոյական չէ  
*բոլոր մարդիկ ունեն հավասար իրավունքներ՝ անկախ իրենց սեռական կողմնորոշումից *նույնասեռականությունը հիվանդություն չէ և այն չի կարող լինել վարակիչ *նույնասեռականությունը ընտրություն չէ. մարդ չի կարող ինքնուրույն ընտրել` որ սեռի անձանց սիրել 
*ԼԳԲՏ անձիք ոչ մի կերպ վտանգավոր չեն հասարակության և քաղաքականության համար 
*նույնասեռական լինել թե չինելը ընդհանրապես կապ չունի նորաձևության հետ 
*ԼԳԲՏ անձիք միշտ եղել են և կշարունակեն գոյատեվել ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում, և նրանց ազատ կամ բացահայտ ապրելակերպը ոչ մի կերպ չի բերում հասարակական կամ քաղաքական անկման
*և վերջապես, եթե երկու անձ իրենց երջանիկ են զգում միմիանց կողքին, ապա ինչո՞ւ չէ ;)

Շատ անգամ նույասեռականությանը վերագրում են մարմնավաճառությունը` բավարար գիտելիք  չունենալով: Հատկապես Հայաստանում շատ հոմոֆոբներ մտածում են, որ բոլոր նույանասեռականները անխտիր զբաղվում են մարմնավաճառությամբ: Ցավոք մարմնավաճառությամբ զբաղվում են բոլոր սեռերին պատկանող անձիք և այն ոչ մի կերպ կախված չէ անձի սեռական կողմնորոշումից: 
Հոմոֆոբիան լուրջ խնդիր է մեր հասարակության համար և պետք է միասին փորձենք այն վերացնել:

Friday, November 21, 2014

Happy Fisrt Day! ԲԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՕՐ:

Happy First Day to YerevanGay!
This is a new and exciting blog to involve all the LGBT people and those who in any way support LGBT community to gather and do a small but a wonderful thing for the world.
The main goal and of this project is to help armenian LGBT community to have equal rights and to make homophobia go away from Armenia. Forever!
So we invite everybody to joins us on this wonderful occasion and to help us spread the joy of love and equality all over the world. You can also send us your thoughts, ideas or stories, which we would love to read and also share on this Blog. (E-mail: yerevangay@gmail.com)
So Let's wish a long and a beautiful life to this Blog, and let's GO!


Բարի Առաջին Օր YerevanGay-ին:
Սա մի նոր ու հետաքրքիր  բլոգ է, որը ստեղծված է համախմբելու բոլոր ԼԳԲՏ անձանց և այն բոլոր մարդկանց, ովքեր որևէ կերպ աջակցում են ԼԳԲՏ համայնքին, որպեսզի միասին անենք մի փոքր, բայց հրաշալի բան այս աշխարհի համար:
Հիմնական նպատակը այն է, որ կարողանանք օգնել հայկական ԼԳԲՏ համայնքին ունենալ հավասար իրավունքներ և հեռացնել հոմոֆոբիան հայաստանից. ԸՆԴՄԻՇՏ:
Այսպիսով հրավիրում ենք բոլորին մեզ միանալ այս հիանալի առիթով և օգնել սեր ու հավասարություն տարածել աշխարհով մեկ: Դուք կարող եք նաև մեզ ուղարկել Ձեր առաջարկները, գաղափարներն ու պատմւթյունները, որոնք մենք սիրով կընթերցենք և նաև կտեղադրենք այս բլոգում: (Էլ-հասցե՝ yerevangay@gmail.com)
Եվ այսպես, մաղթենք երկար և հիասքանչ կյանք այս բլոգին: ԳՆԱՑԻ՛ՆՔ: