Sunday, October 18, 2015

FIGHT AGANIST HOMOPHOBIA | ՊԱՅՔԱՐԵՆՔ ՀՈՄՈՖՈԲԻԱՅԻ ԴԵՄ

By supporting this blog you will help people see and realize the importance of the change that Armenia needs right now. Think how many armenian teens will see this message and feel safe and hopeful that someday they would not have to hide and be afraid, and that they would be able to fully live their lives surrounded by mature, tolerant people in their own country.
The feeling of equality is very important for a person and living in a country, where people are equal can be a good way to the happiness, and better way to spread the love all over the world.

www.indiegogo.com/at/YerevanGay

Աջակցելով այս բլոգի հետագա զարգացմանը Դուք կօգնեք բազմաթիվ մարդկանց տեսնել և գիտակցել այն փոփոխությունների կարևորությունը, որոնց կարիքն ունի Հայաստանը։ Պատկերացրեք թե քանի հայ երիտասարդներ կտեսնեն այս գրառումը հուսալով, որ մի օր կկարողանան ապրել առանց թաքնվելու և վախի զգացողության։

Հավասարության զգացողությունը շատ կարևոր է անձի համարշ։ Ապրելով հավասար իրավունքներով և հանդուրժող ժողովրդի մեջ, մենք բոլորս մեզ երջանիկ ենք զգում։

Friday, October 16, 2015

ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բոլոր տեսակի հարաբերություններն ունեն իրենց դրական և  երբեմն բացասական կողմերը։ Շատերին թվում է, որ նույն սեռին պատկանող անձանց միջև հարաբերությունները լի են խնդիրներով։ Այդ կարծիքը ձևավորվում է  հիմնականում հոմոֆոբների մոտ, բայց ցավոք կան նաև բազմաթիվ նույնասեռականներ, ովքեր ունեն նման տեսանկյուններ։ Այս ամենը պարզապես կարծրատիպ է, որն առաջացել է ոմանց ատելության կամ վախի արդյունքում։
Շատ անգամներ նույնասեռական հարաբերությունները կարող են լինել ավելի ամուր և անկեղծ: Եվ այսպիսով շատերի մոտ երբեմն  առաջանում է մի հարց․
<<Արդյո՞ք ես պատրաստ եմ լուրջ և հիմնվոր հարաբերություններ ունենալուն։>>
Այդ հարցի պատասխանը յուրաքանչյուրը պետք է գտնի իր մեջ։
Ինչպես հետերոսեքսուալ՝ այնպես էլ նույնասեռական անձանց մոտ կարող է լինել մի շրջան, որտեղ լուրջ հարաբերություններ ունենալու ցանկությունը դեռ չի առաջացել։ Այդ շրջանը չունի որոշակի ժամանակային սահմանափակում։ Բայց հիմնականում այն լինում է երիտասարդական կյանքի ընթացքում։ Նույնասեռականների (հատկապես արական սեռի) մոտ այդ շրջանը կարող է տևել բավականին
երկար։ Պատճառներից ամենահայտնին՝ թաքուն՝ չբացահայտված նույնասեռական սեռական կյանքն է։ 
 Շատերը լուրջ հարաբերություն սկսելուց առաջ կյանքի որոշակի հատվածն անցկացնում են փնտրտուկների կամ հակառակը՝ առանց որևէ պարտավորվածություններ պահանջող հարաբերություններում։ Երկարատև հարաբերությունը զույգի միջև հիմնականում առաջացնում է որոշակի պարտավորվածություններ։ Բոլոր հաջողված երկարատև հարաբերությունների հիմքում ընկած է սերն  ու անկեղծությունը։ 
Հիշե՛նք, որ կողքինին դատապարտելը սխալ է, և, որ յուրաքանչյուրն ունի ապրելակերպի ընտրության իր  սեփական իրավունքը։

Tuesday, October 6, 2015

WE ARE ON YOUTUBE | ՄԵՆՔ YOUTUBE-ՈՒՄ ԵՆՔ

Մեզ արդեն կարող եք գտնել YouTube-ում սեղմելով այստեղ։

***

You can find us on YouTube by clicking here!