Friday, February 12, 2016

ԱՐԴՅՈՔ ԿԱՐՈ՞Ղ ԵՄ ՎՍՏԱՀԵԼ ՆՐԱՆ

Գրեթե բոլոր ԼԳԲՏ անձիք իրենց կյանքում ունենում են մի շրջան, որտեղ առաջանում է ցանկություն կիսվել մեկի կամ մի քանիսի հետ սեփական սեռական կողմնորոշվածության մասին, կամ պարզապես ապրել բացահայտ։ Ցավոք  Հայաստանում այս խնդիրն ավելի մեծ է և կրում է բավականին խոշոր հետևանքներ։ 
<<Արդյոք կարո՞ղ եմ վստահել նրան, ում պատրսատվում եմ պատմել գաղտնիքս։>> 
Այս հարցը առաջանում է գրեթե բոլորի մոտ։ 
Լինում են դեպքեր, երբ այդ ամենը դրական արդյունք է ունենում և հանդուրժողականորեն է ընդունվում օտարի կողմից։
Բայց նաև կարող է պատահել այնպես, որ դիմացինը չարդարացնի դեպի իրեն ունեցած վստահութունը։
Շատ հաճախ ծնողը, բարեկամը, կամ ամենամոտ ընկերը չուզենալով հասկանալ և ընդունել ԼԳԲՏ անձի ինքնությունը, նրան ոչ միայն հոգեկան, այլ նաև որոշ դեպքերում ֆիզիկական մեծ վնաս է հասցնում։
Այս խնդրից ելնելով, ԵրևանԳեյը կոչ է անում այն բոլորին, ովքեր ապրում են ոչ այնքան հանդուրժող միջավայրում ինչպիսինն օրինակ՝ Հայաստանն է, որպեսզի ավելի պատասխանատու և լուրջ մոտենան իրենց բացահայտելու ցանկությանը ։ Չե, որ  այդ ամենի սխալ մի անձի պատմելը, կարող է ծանր հետևանքներ ունենալ, ընդհուկ մինչև սպանություն։ 
Տարծելով այս գրռառումը մենք կարող ենք նվազեցնել հետագա հոմոֆոբիայի ենթարկված զոհերի թիվը և տարածել հանդուրժողականություն մեր իսկ ժողովրդի՝ մտերիմների, բարեկամների և շրջապատի միջև։
Ասե՛նք ո՛չ հոմոֆոբիայի հոգեբանական կամ ֆիզիկական արտահայտմանը։
Տարածե՛նք սերը։