Friday, October 16, 2015

ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բոլոր տեսակի հարաբերություններն ունեն իրենց դրական և  երբեմն բացասական կողմերը։ Շատերին թվում է, որ նույն սեռին պատկանող անձանց միջև հարաբերությունները լի են խնդիրներով։ Այդ կարծիքը ձևավորվում է  հիմնականում հոմոֆոբների մոտ, բայց ցավոք կան նաև բազմաթիվ նույնասեռականներ, ովքեր ունեն նման տեսանկյուններ։ Այս ամենը պարզապես կարծրատիպ է, որն առաջացել է ոմանց ատելության կամ վախի արդյունքում։
Շատ անգամներ նույնասեռական հարաբերությունները կարող են լինել ավելի ամուր և անկեղծ: Եվ այսպիսով շատերի մոտ երբեմն  առաջանում է մի հարց․
<<Արդյո՞ք ես պատրաստ եմ լուրջ և հիմնվոր հարաբերություններ ունենալուն։>>
Այդ հարցի պատասխանը յուրաքանչյուրը պետք է գտնի իր մեջ։
Ինչպես հետերոսեքսուալ՝ այնպես էլ նույնասեռական անձանց մոտ կարող է լինել մի շրջան, որտեղ լուրջ հարաբերություններ ունենալու ցանկությունը դեռ չի առաջացել։ Այդ շրջանը չունի որոշակի ժամանակային սահմանափակում։ Բայց հիմնականում այն լինում է երիտասարդական կյանքի ընթացքում։ Նույնասեռականների (հատկապես արական սեռի) մոտ այդ շրջանը կարող է տևել բավականին
երկար։ Պատճառներից ամենահայտնին՝ թաքուն՝ չբացահայտված նույնասեռական սեռական կյանքն է։ 
 Շատերը լուրջ հարաբերություն սկսելուց առաջ կյանքի որոշակի հատվածն անցկացնում են փնտրտուկների կամ հակառակը՝ առանց որևէ պարտավորվածություններ պահանջող հարաբերություններում։ Երկարատև հարաբերությունը զույգի միջև հիմնականում առաջացնում է որոշակի պարտավորվածություններ։ Բոլոր հաջողված երկարատև հարաբերությունների հիմքում ընկած է սերն  ու անկեղծությունը։ 
Հիշե՛նք, որ կողքինին դատապարտելը սխալ է, և, որ յուրաքանչյուրն ունի ապրելակերպի ընտրության իր  սեփական իրավունքը։

No comments:

Post a Comment