
Ցավոք Հայաստանում հոմոֆոբների թիվը գերակշռում է և այս բլոգի ամենամեծ նպատակն է հոմոֆոբիան հասցնել զրոյի:
Հայաստանում հոմոֆոբների մեծամասնությունը նույնիսկ չի գիտակցում, թե ինչու է դեմ ԼԳԲՏ անձանց: Այն ուղակի ենթարկվում է այն բոլոր կարծրատիպներին, որոնք վաղուց ի վեր բացասական ազդեցությամբ իշխում են Հայաստանում: Նրանց պետք է շատ հստակ պարզաբանել, որ
*նույնասեռականությունը անբարոյական չէ
*բոլոր մարդիկ ունեն հավասար իրավունքներ՝ անկախ իրենց սեռական կողմնորոշումից *նույնասեռականությունը հիվանդություն չէ և այն չի կարող լինել վարակիչ *նույնասեռականությունը ընտրություն չէ. մարդ չի կարող ինքնուրույն ընտրել` որ սեռի անձանց սիրել
*ԼԳԲՏ անձիք ոչ մի կերպ վտանգավոր չեն հասարակության և քաղաքականության համար
*նույնասեռական լինել թե չինելը ընդհանրապես կապ չունի նորաձևության հետ
*ԼԳԲՏ անձիք միշտ եղել են և կշարունակեն գոյատեվել ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում, և նրանց ազատ կամ բացահայտ ապրելակերպը ոչ մի կերպ չի բերում հասարակական կամ քաղաքական անկման
*և վերջապես, եթե երկու անձ իրենց երջանիկ են զգում միմիանց կողքին, ապա ինչո՞ւ չէ ;)
Շատ անգամ նույասեռականությանը վերագրում են մարմնավաճառությունը` բավարար գիտելիք չունենալով: Հատկապես Հայաստանում շատ հոմոֆոբներ մտածում են, որ բոլոր նույանասեռականները անխտիր զբաղվում են մարմնավաճառությամբ: Ցավոք մարմնավաճառությամբ զբաղվում են բոլոր սեռերին պատկանող անձիք և այն ոչ մի կերպ կախված չէ անձի սեռական կողմնորոշումից:
Հոմոֆոբիան լուրջ խնդիր է մեր հասարակության համար և պետք է միասին փորձենք այն վերացնել:
No comments:
Post a Comment