
Այս օրենքը մեծ աղմուկ
և դժգոհություն արթնացրեց արևմտյան երկրներում, թեպետ այն մինչ օրս շարունակում է մնալ
ուժի մեջ:
Չնայած այն հանգամանքին,
որ Հայաստանը սերտորեն կապված է Ռուսաստանի հետ և տնտեսապես ու քաղաքականորեն շարունակում
է մնալ նրանից կախված, Հայաստանում նման օրենք գոյություն չունի: Մեր ազատ արտահայտվելու
և հավասարություն տարածելու իրավունքը դեռ մեր ձեռքերում է:
Այսպիսով, օգտվելով
այս առավելությունից պետք է փորձենք հնարավորինս ակտիվ տարածել և բարձրաձայնել մեր
կարծիքն ու հայացքները. օգնել մարդկանց ունենալ հավասար իրավունքներ և ապրել հանդուրժող
միջավայրի ներքո:
ԼԳԲՏ անձիք չպետք
է ապրեն վախ կամ առհամարանք ներշնչող միջավայրում: Նրանք պետք է լինեն ազատ, ունենան
բոլորին հավասար իրավունքներ. չլինելով ժողովրդի կողմից որևէ կերպ առանձնացված:
ՏԱՐԱԾԵ՜ՆՔ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆՆ
ՈՒ ՍԵՐԸ:
No comments:
Post a Comment