Վերջին շրջանում Հայաստանում տարածվում են հոմոֆոբական ծայրահեղ արտահայտությունները: Շատերը դրանք նույնիսկ գործածում են առանց գիտակցելու դրանց ետևում թաքնված սարսափելի իմաստը: Ցավոք կան նաև բազմաթիվ հոմոֆոբներ, ովքեր իրենց ասածը՝ արարքի վերածելով, իրենց թույլ են տալիս ուժի և բռնության միջոցով լռեցնել կամ խոցել նույնասեռականներին:
Ցավալին այն է, որ շատ հայեր չեն էլ գիտակցում, որ այն ամենը ինչ նրանք ասում կան անում են, ոչ միայն հակասում է քրեական և սահմանադրական օրենսգրքերին, այլ նաև իրենց և կրոնին և գաղափարներին:
Քրիստոնեությունը տարբերվում է մնացաց կրոններինց իր հանդուրժողական և վեհ բարիացակամ գաղափարներով: Եվ այդ շուրջ մի փոքր մտածելուց հետո, շատ պարզ է դառնում, որ այդ բոլոր կենդանական և վայրի մեթոդների կիրառումը ուղակի դաժան և անմարդկային է: Չափազանց ցավալի է նաև այն փաստը,որ այն ժողովուրդը, որը ժամանակին ջարդի և ցեղասպանության է ենթարկվել՝ իր տեսակի և գաղափարների համար, այսօր իրեն թույլ է տալիս մտածել և գործել ճիշտ այնպես, ինչպես իրեն հալածողները, առանց դրան բավակականաչափ ուշադրություն դարձնելու: Տարիներ առաջվա այս ողբալի ու մեծ փորձը մեզ պետք է միայն սովորեցնի սիրել և հարգել մեր կողքին գտնվող ու ապրող մարդկանց, և փորձել նրանց հասկանալ առանց քննադատելու և զրպարտելու:
ԼԳԲՏ անձիք պարտավոր չեն հալածանքի ենթարկվել կամ քննադատվել մի քանի փոքրամիտ և կոնսերվատիվ մտածողների կողմից, որոնք նույնիսկ չգիտեն իրենց գաղափարների բուն իմաստը, և ովքեր մտածում են, որ լռեցենելով իրենց կողքիններին՝ <<պահպանում են>> իրենց իրական ազգային արժեքները:
Ասենք Ո՛Չ հոմոֆոբիային: Օգնե՛նք մեր ազգականներին, ընկերներին և մեր հայրենակիցներին:
Հանդուրժող լինելն իրականում այդքան էլ բարդ չէ:
https://t.me/gay_armenia_yerevan
ReplyDelete