
Ճիշտ ինֆորմացված լինելն անչափ կարևոր է հատկապես դեռահասության շրջանում:
Լինելով հոմոֆոբական հայացքների տեր դասավանդող անձ, հնարավոր է չափազանց սխալ ինֆորմացնել դեռահասին, ում մոտ հետագայում դրա հետևանքով կարող է անառողջ կարծիք ձևավորվել և զարգանալ՝ դառնալով հոմոֆոբական և անհանդուրժողական մտածելակերպ:
Դասախոսից լսելով հոմոֆոբական մեկնաբանություններ, դեռահասը կարող է այդ ամենն այլ կերպ ընկալել և սկսել ինքն իրեն դատապարտել: Լինում են դեպքեր, երբ դեռահասի մոտ առաջանում է դեպրեսիա, որը կարող է ունենալ շատ ծանր հետևանքներ՝ անգամ մինչև ինքնասպանություն:
Այսպիսով դասախոսի կամ դասավանդողի անձնական և ոչ պրոֆեսիոնալ կարծիքի առկայությունը՝ դասավանդվող նյութի մեջ, ենթարկում է դեռահաս աշակերտներին կամ ուսանողներին մեծ ռիսկի:
Այդ պատճառով՝ կոչ անենք բոլոր ուսումնական հաստատություններին և իրենց աշխատող անձնակազմներին Չ'ՏԱՐԱԾԵ՛Լ ՀՈՄՈՖՈԲԻԱ իրենց դասերի և դասախոսությունների ընթացքում՝ մտածելով երիտասարդ սերնդի հետագա ճակատագրի մասին:
Փորձե՛նք տարածել այս հոդվածը համացանցով մեկ, օգնելով հայ երիտասարդությանը ունենալ բարենպաստ միջավայր և երկար ու անվտանգ ապագա:
Դեռահասների հանդեպ հանդուրժող լինելը մեր պարտականությունն է: Փորձե՛նք աջակցենք նրանց՝ չքննադատելով և լինելով ավելի հանդուրժող:
No comments:
Post a Comment