Շատերն ուղակի կարծում են, թե դրանք նախատեսված են ինքնաարտահայտվելու կամ ուրիշին վիրավորելու համար :
ԼԳԲՏ երթերի ամենամեծ նպատակն է հավասարություն և հանդուրժողականություն տարածելը, որոնք հոմոֆոբիայի հետ պայքարելու ամենաարդյունավետ եղանակներն են:
Երթերը միայն այն դեպքում անիմաստ կլինեին, երբ բնակուչթյան գոնե մեծամասնությունը լիներ հանդուրժողական, վերաբերվեր ԼԳԲՏ անձանց ինչպես բոլորին և չլիներ հոմոֆոբական հայացքների տեր: Բայց ցավոք այսօր՝ իրակականությունը ամենևին էլ այդպիսինը չէ, և այդ պատճառով էլ պետք է փորձենք հնարավորինս արագ փոխել այն:
Տրամաբանական է որ ԼԳԲՏ երթերը կշարունակվեն այնքան, որքան անհրաժեշտ է իրավահավասար և հանդուրժող բնակչություն և քաղաքավարություն ունենալու համար:
Ի դեպ ԼԳԲՏ երթերում շատ հաճախ մասնակցում են ոչ միայն ԼԳԲՏ անձիք այլ նաև այլ սեռական կողմնորոշում ունեցող մարդիկ, ովքեր միանշանակ ունեն նման հայացքներ և պրոպագանդում են հավասարությունը;
Երևանում արդեն եղել են երթեր կազմակերպելու մի քանի փորձեր, որոնց մի մասը հաջողվել է իսկ մյուսը՝ չի հասցվել իր ավարտին, բազմաթիվ այլ հոմոֆոբ քաղաքացիների ագռեսիվ մոտեցման պատճառով:
Ողջունե՛նք այն բոլոր խիզախներին, ովքեր մասնակցել են այդ երթերին և հորդորենք նոր, հետագա շարժումների իրականացմանը՝ Հայաստանում հավասարություն հաստատելու նպատակով: Բազմաթիվ շնորհակալական խոսքեր բոլոր նրանց, ովքեր առավել ակտիվ կերպով փորձում են Հայաստանը դարձնել հանդուրժող և հոմոֆոբիայից զերծ երկիր:
Նրանց շնորհիվ Երևանը շատ շուտով կդառնա իրեն արժանի իրավահավասար քաղաքացիներ ունեցող մի քաղաք՝ ՄԵՐ ՔԱՂԱՔԸ:
No comments:
Post a Comment