Sunday, March 22, 2015

MY STORY | ԻՄ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

YerevanGay is starting a brand new LGBT section. And it's about You.
You can tell your own story here. It can be a fiction or a true story. It can be short or long. It can be about anything you want. You can be anonymous or you can go by your name. 
The only thing that matters is that it's Yours.
And we will publish it right here on this page!
CLICK HERE TO SEE MORE!

***


YerevanGay-ը ներկայացնում է մի ամբողջովին նոր ԼԳԲՏ բաժին: Եվ այն Քո մասին է:

Այստեղ Դու կարող ես պատմել  քո պատմությունը: Այն կարող է լինել  հորինված կամ իրական: Այն կարող է լինել կարճ կամ ծավալուն: Այն կարող է լինել քո ցանկացած թեմայով: Դու կարող ես լինել անանուն կամ ներկայանալ քո իսկ անունով:
Ամենակարևորն այն է, որ այն Քոնն է:
Եվ մենք կհրապարակենք այն այստեղ՝ այս էջում:
ՏԵՍ ԱՎԵԼԻՆ...

Monday, March 2, 2015

ԾՆՈՂՆԵՐ: ԾԻԱԾԱՆԸ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ

Այսօր Հայաստանում կան բազմաթիվ ԼԳԲՏ անձիք, ովքեր տարբեր պատճառներով թաքցնում են իրենց սեռական կողմնորոշվածությունը : Պատճառներից ամենահայտնին ու տարածվածը՝ հասարակության կողմից բացասական ընդունված լինելու կամ բռնության ու կշտամբանքի ենթարկվելու վախն է: Եվ բոլորս քաջատեղյակ ենք որ այդ անձանց թվում կան նաև դեռահասներ, ովքեր դեռ ապրում են ծնողների հետ և դեռ ի վիճակի չեն կայուն, անձեռնմխելի և անկախ կյանք վարել: 
Դեռահասության շրջանը մարդու հոգեկան կյանքի բոլոր փուլերից ամենախոցելին է:
Եվ շատ անգամ դեռահասի մոտ արթնանում է  իր մտերիմի՝ հիմնականում ծնողի հետ կիսվելու ցանկություն:
Լինելով հոմոֆոբական հայացքների տեր ծնող կամ ընտանիքի այլ անդամ, մարդ կարող է նույնիսկ առանց գիտակցելու միանշանակ սխալ ազդեցություն թողնել դեռահասի վրա, ինչը իր հերթին կարող է ծանր հետևանքներ ունենալ դեռահասի առողջ հոգեբանական զարգացման վրա (տե՛ս հոդվածը):
Բայց հիմնական խնդիրներից է նաև այն, որ ծնողը հայտնաբերելով դեռահասի նույնասեռական լինելը կարող է շատ ավելի ծանր (ոչ միայն հոգեկան, այլ նաև ֆիզիկական) հետք թողնել նրա կյանքում՝ չտալով նրան երջանիկ և խաղաղ կյանք ապրելու  հնարավորություն:
Եղել են դեպքեր, երբ ծնողը երեխային ներկայացրել է տարբեր հոգեբաններին (որոնցից շատերը Հայաստանում նույնպես հոմոֆոբական հայացքների տեր են), չգիտակցելով, որ հոգեբանը չի կարող փոխել մարդու սեռական կողմնորոշվածությունը: Անգամ լինում են դեպքեր, երբ ծնողը հրաժարվում է երեխայից թողնելով վերջինիս անապաստան կամ ֆինանսապես անապահով վիճակում:
Այս հոդվածի ամենամեծ նպատակն այն է, որպեսզի օգնենք Հայաստանում ապրող ԼԳԲՏ անձանց մտերիմներին հասկանալ և ընդունել նրանց ինչպիսին, որ կան՝ աջակցելով թե հեգեպես և թե ֆիզիկապես և չդատապարտելով իրենց երեխաներին կամ ազգականներին: 
ՍԻՐԵԼԻ ԾՆՈՂՆԵՐ, հանդուրժողական մոտեցում ցուցաբերելով դուք ապահովում եք ձեր երեխայի առողջ և երջանիկ ապագան: