
Դեռահասության շրջանը մարդու հոգեկան կյանքի բոլոր փուլերից ամենախոցելին է:
Եվ շատ անգամ դեռահասի մոտ արթնանում է իր մտերիմի՝ հիմնականում ծնողի հետ կիսվելու ցանկություն:
Լինելով հոմոֆոբական հայացքների տեր ծնող կամ ընտանիքի այլ անդամ, մարդ կարող է նույնիսկ առանց գիտակցելու միանշանակ սխալ ազդեցություն թողնել դեռահասի վրա, ինչը իր հերթին կարող է ծանր հետևանքներ ունենալ դեռահասի առողջ հոգեբանական զարգացման վրա (տե՛ս հոդվածը):
Բայց հիմնական խնդիրներից է նաև այն, որ ծնողը հայտնաբերելով դեռահասի նույնասեռական լինելը կարող է շատ ավելի ծանր (ոչ միայն հոգեկան, այլ նաև ֆիզիկական) հետք թողնել նրա կյանքում՝ չտալով նրան երջանիկ և խաղաղ կյանք ապրելու հնարավորություն:
Եղել են դեպքեր, երբ ծնողը երեխային ներկայացրել է տարբեր հոգեբաններին (որոնցից շատերը Հայաստանում նույնպես հոմոֆոբական հայացքների տեր են), չգիտակցելով, որ հոգեբանը չի կարող փոխել մարդու սեռական կողմնորոշվածությունը: Անգամ լինում են դեպքեր, երբ ծնողը հրաժարվում է երեխայից թողնելով վերջինիս անապաստան կամ ֆինանսապես անապահով վիճակում:
Այս հոդվածի ամենամեծ նպատակն այն է, որպեսզի օգնենք Հայաստանում ապրող ԼԳԲՏ անձանց մտերիմներին հասկանալ և ընդունել նրանց ինչպիսին, որ կան՝ աջակցելով թե հեգեպես և թե ֆիզիկապես և չդատապարտելով իրենց երեխաներին կամ ազգականներին:
ՍԻՐԵԼԻ ԾՆՈՂՆԵՐ, հանդուրժողական մոտեցում ցուցաբերելով դուք ապահովում եք ձեր երեխայի առողջ և երջանիկ ապագան:
No comments:
Post a Comment