Tuesday, May 26, 2015

ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Շատ հաճախ, հանդուրժողականությունից խոսելիս շատերս կենտրոնանում ենք միայն մի որոշակի երևույթի հանդեպ հանդուրժող լինելուն՝ մոռանալով կամ ուղակի
չհասկանալով այն մասին, որ կան շատ ու շատ տարբեր բնագավառներ, որտեղ նույնիսկ առանձ  գիտակցլեու կարող ենք լինել նույնքան անհադուրժող, որքան այն բոլոր գաղափարները , որոնց դեմ պայքարում ենք ամեն օր:
Դրա վառ օրինակն է անհանդուրժողականությունը տրանսգենդեր անձանց նկատմամբ:
Ցավոք այս մարդիկ շատ հաճախ են ենթարկվում քննադատության և քարկոծվում հասարակության կողմից: Կան նույնիսկ շատ նույնասեռականներ, ովքեր նույնպես անհադուրժողականություն են ցուցաբերում նրանց հանդեպ: Այս փաստն իրականում ավելի քան ցավալի է, որովհետև լինելով նույնասեռական, անձն արդեն պետք է գիտակցի, թե որքան կարևոր է հանդուրժել և աջակցել մեկին, ով հալածվում է հասարակության կողմից միայն այն փաստի համար, որ այդպիսինն է ծնվել (թե՛ արտաքնի տեսանկյունից, թե՛ ներքինի):
Մի  այլ  զարմանալի անհադուրժողականության օրինակ է ռասիզմը, կամ նացիզմը, առավելևս ԼԳԲՏ  համայնքի ներսում:
Մենք պետք է գիտակցենք և ընդունենք այն փաստը, որ բոլորս հավասար ենք, թե՛ իրավապես, և թե՛ սոցիալապես՝ հասարակության մեջ գտնվելով:
Հանդուրժողականությունը հարկավոր է դարձնել փոխադարձ:
Լինելով սիրված և զգալով մարդկանց աջակցությունը, պետք է փորձել լինել ավելի ազատամիտ և հանդուրժող բոլորի նկատմամբ: Չփակցնելով տարատեսակ <<պիտակներ>>:
Փոխադարձ սերը միայն ուժ, և կյանքը երջանիկ ու խաղաղ ապրելու հնարավորություն է տալիս:

No comments:

Post a Comment