Sunday, March 22, 2015

MY STORY | ԻՄ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

YerevanGay is starting a brand new LGBT section. And it's about You.
You can tell your own story here. It can be a fiction or a true story. It can be short or long. It can be about anything you want. You can be anonymous or you can go by your name. 
The only thing that matters is that it's Yours.
And we will publish it right here on this page!
CLICK HERE TO SEE MORE!

***


YerevanGay-ը ներկայացնում է մի ամբողջովին նոր ԼԳԲՏ բաժին: Եվ այն Քո մասին է:

Այստեղ Դու կարող ես պատմել  քո պատմությունը: Այն կարող է լինել  հորինված կամ իրական: Այն կարող է լինել կարճ կամ ծավալուն: Այն կարող է լինել քո ցանկացած թեմայով: Դու կարող ես լինել անանուն կամ ներկայանալ քո իսկ անունով:
Ամենակարևորն այն է, որ այն Քոնն է:
Եվ մենք կհրապարակենք այն այստեղ՝ այս էջում:
ՏԵՍ ԱՎԵԼԻՆ...

Monday, March 2, 2015

ԾՆՈՂՆԵՐ: ԾԻԱԾԱՆԸ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ

Այսօր Հայաստանում կան բազմաթիվ ԼԳԲՏ անձիք, ովքեր տարբեր պատճառներով թաքցնում են իրենց սեռական կողմնորոշվածությունը : Պատճառներից ամենահայտնին ու տարածվածը՝ հասարակության կողմից բացասական ընդունված լինելու կամ բռնության ու կշտամբանքի ենթարկվելու վախն է: Եվ բոլորս քաջատեղյակ ենք որ այդ անձանց թվում կան նաև դեռահասներ, ովքեր դեռ ապրում են ծնողների հետ և դեռ ի վիճակի չեն կայուն, անձեռնմխելի և անկախ կյանք վարել: 
Դեռահասության շրջանը մարդու հոգեկան կյանքի բոլոր փուլերից ամենախոցելին է:
Եվ շատ անգամ դեռահասի մոտ արթնանում է  իր մտերիմի՝ հիմնականում ծնողի հետ կիսվելու ցանկություն:
Լինելով հոմոֆոբական հայացքների տեր ծնող կամ ընտանիքի այլ անդամ, մարդ կարող է նույնիսկ առանց գիտակցելու միանշանակ սխալ ազդեցություն թողնել դեռահասի վրա, ինչը իր հերթին կարող է ծանր հետևանքներ ունենալ դեռահասի առողջ հոգեբանական զարգացման վրա (տե՛ս հոդվածը):
Բայց հիմնական խնդիրներից է նաև այն, որ ծնողը հայտնաբերելով դեռահասի նույնասեռական լինելը կարող է շատ ավելի ծանր (ոչ միայն հոգեկան, այլ նաև ֆիզիկական) հետք թողնել նրա կյանքում՝ չտալով նրան երջանիկ և խաղաղ կյանք ապրելու  հնարավորություն:
Եղել են դեպքեր, երբ ծնողը երեխային ներկայացրել է տարբեր հոգեբաններին (որոնցից շատերը Հայաստանում նույնպես հոմոֆոբական հայացքների տեր են), չգիտակցելով, որ հոգեբանը չի կարող փոխել մարդու սեռական կողմնորոշվածությունը: Անգամ լինում են դեպքեր, երբ ծնողը հրաժարվում է երեխայից թողնելով վերջինիս անապաստան կամ ֆինանսապես անապահով վիճակում:
Այս հոդվածի ամենամեծ նպատակն այն է, որպեսզի օգնենք Հայաստանում ապրող ԼԳԲՏ անձանց մտերիմներին հասկանալ և ընդունել նրանց ինչպիսին, որ կան՝ աջակցելով թե հեգեպես և թե ֆիզիկապես և չդատապարտելով իրենց երեխաներին կամ ազգականներին: 
ՍԻՐԵԼԻ ԾՆՈՂՆԵՐ, հանդուրժողական մոտեցում ցուցաբերելով դուք ապահովում եք ձեր երեխայի առողջ և երջանիկ ապագան:

Sunday, February 15, 2015

HOMOPHOBIC ARMENIANS AND SOME WAYS TO STOP THEM

Armenia is a small country with a population of 3 million people (according to official statistics of 2011). But as we all know the armenian worldwide population, is estimated at a little more than 10 million.
There are many  Armenian LGBT communities around the world and still there are very many homophobic armenians living not only in Armenia but also in other countries.
There are thousands of LGBT people who need our help and support. And we have to realize that our goal is to stop homophobia not only in Armenia but also in armenian communities all over the world.  
There are hundreds of armenian families with gay members in it who are suffering because of the homophobic parents, siblings etc.
Today is the time to give the love and support that lgbt armenians need right now.
One of the biggest advantage of this blog is that  it's viewers and readers are not only from Armenia but also from the other countries with large armenian populations like USA, Russia, France, Georgia etc.
And that means that we have to try as hard as we can to provide the mental support by spreading the anti-hate messages with the help of the readers.
Here are some new poster-pics from YerevanGay to share, tweet and multiply with the help of the social media. 
Imagine if every 10th person shared one of these messages in internet (even anonymously), how many armenian LGBT teenagers will be inspired by life and how many LGBT communities would grow and get stronger because of a small picture or a meaningful phrase.



Friday, January 23, 2015

ԵՍ ՆՈՒՅՆԱՍԵՌԱԿԱՆ ԵՄ ՈՒ ԱՊՐԵԼՈ՛Ւ ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Վերջին շրջանում Հայաստանում տարածվում են հոմոֆոբական ծայրահեղ արտահայտությունները: Շատերը դրանք նույնիսկ գործածում են առանց գիտակցելու դրանց ետևում թաքնված սարսափելի իմաստը: Ցավոք կան նաև բազմաթիվ հոմոֆոբներ, ովքեր իրենց ասածը՝ արարքի վերածելով, իրենց թույլ են տալիս ուժի և բռնության միջոցով լռեցնել կամ խոցել նույնասեռականներին: 
Ցավալին այն է, որ շատ հայեր չեն էլ գիտակցում, որ այն ամենը ինչ նրանք ասում կան անում են, ոչ միայն հակասում է քրեական և սահմանադրական օրենսգրքերին, այլ նաև իրենց և կրոնին և գաղափարներին: 
Քրիստոնեությունը տարբերվում է մնացաց կրոններինց իր հանդուրժողական և վեհ բարիացակամ գաղափարներով: Եվ  այդ շուրջ մի փոքր մտածելուց հետո, շատ պարզ է դառնում, որ այդ բոլոր կենդանական և վայրի մեթոդների կիրառումը ուղակի դաժան և անմարդկային է: Չափազանց ցավալի է նաև այն փաստը,որ այն ժողովուրդը, որը ժամանակին ջարդի և ցեղասպանության է ենթարկվել՝  իր տեսակի և գաղափարների համար, այսօր իրեն թույլ է տալիս մտածել և գործել ճիշտ այնպես, ինչպես իրեն հալածողները, առանց դրան բավակականաչափ ուշադրություն դարձնելու: Տարիներ առաջվա այս ողբալի ու մեծ փորձը մեզ պետք է միայն սովորեցնի սիրել և հարգել մեր կողքին գտնվող ու ապրող մարդկանց, և փորձել նրանց հասկանալ առանց քննադատելու և զրպարտելու: 
ԼԳԲՏ անձիք պարտավոր չեն հալածանքի ենթարկվել կամ քննադատվել մի քանի փոքրամիտ և կոնսերվատիվ մտածողների կողմից, որոնք նույնիսկ չգիտեն իրենց գաղափարների բուն իմաստը, և ովքեր մտածում են, որ լռեցենելով իրենց կողքիններին՝ <<պահպանում են>> իրենց իրական ազգային արժեքները:
Ասենք Ո՛Չ հոմոֆոբիային: Օգնե՛նք մեր ազգականներին, ընկերներին և մեր հայրենակիցներին: 
Հանդուրժող լինելն իրականում այդքան էլ բարդ չէ:

Friday, January 16, 2015

ԵՐԵՎԱՆԻ ԳԵՅ ՉԱՏ


YerevanGay-ը սիրով ներկայացնում է օնլայն-չատ համակարգ, ստեղծված բոլոր ԼԳԲՏ հայերի համար: Նրա նպատակը մեկն է՝ ապահովել կապ և շփում հայկական ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների համար:

Thursday, January 1, 2015

TOP 7 GAY GOALS OF 2015


Here we are in 2015 and we are ready to make this year fabolous, and one of a kind!
We should make it unforgettable for all of us, especially for the LGBT people all around the world. And here are the LGBT
GOALS FOR 2015 from
YerevanGay

1. EQUALITYWe should try to get 100% equality and equal rights in the world!
2. SAME SEX MARRIAGE: We will fight for it with a dignity until it's legalized everywhere.
3. REDUCE THE RISKS: We should spread the knowledge and the messages of responsibility and the importance of the protection!
4. SPEAK UP FOR THE EAST: There are still places where people need our support especially in a lot of ex ''Soviet Union'' contries with Putin still around. Let's help them to have a right to love!
5. PRIDES: We have to arrange as many LGBT prides as possible to show the world that there are still things to be done to have a better life!
6. BEING PROUD: We should give ourselves some credit for our courage and power and never hesitate doing something so inspiring!
7. SMILE, BE HAPPY: Because you totally deserved it!

We wish you all the best for 2015! And let's make it our year~!

Monday, December 22, 2014

ՀՈՄՈՖՈԲԻԱՆ, ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ՄԵՆՔ

 Բոլորիս հայտնի են ռուսաստանի հոմոֆոբական հայցքներն ու կոչերը: 2013 թվականի հունիսի 30-ին Վլադիմիր Պուտինը ընդունեց օրենք, ըստ որի Ռուսաստանի դաշնությունում արգելվում է ԼԳԲՏ գաղափարների պրոպագանդան՝ երեխաներին <<ոչ նորմալ>> արժեքներից զերծ պահելու նպատակով:
Այս օրենքը մեծ աղմուկ և դժգոհություն արթնացրեց արևմտյան երկրներում, թեպետ այն մինչ օրս շարունակում է մնալ ուժի մեջ:
Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը սերտորեն կապված է Ռուսաստանի հետ և տնտեսապես ու քաղաքականորեն շարունակում է մնալ նրանից կախված, Հայաստանում նման օրենք գոյություն չունի: Մեր ազատ արտահայտվելու և հավասարություն տարածելու իրավունքը դեռ մեր ձեռքերում է:
Այսպիսով, օգտվելով այս առավելությունից պետք է փորձենք հնարավորինս ակտիվ տարածել և բարձրաձայնել մեր կարծիքն ու հայացքները. օգնել մարդկանց ունենալ հավասար իրավունքներ և ապրել հանդուրժող միջավայրի ներքո:
ԼԳԲՏ անձիք չպետք է ապրեն վախ կամ առհամարանք ներշնչող միջավայրում: Նրանք պետք է լինեն ազատ, ունենան բոլորին հավասար իրավունքներ. չլինելով ժողովրդի կողմից որևէ կերպ առանձնացված:
ՏԱՐԱԾԵ՜ՆՔ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՍԵՐԸ: